Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվելՀալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել

Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան–13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածին երեխայի ծնողները դեռ չեն գտնվել, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի բուժումն ավարտվել է, սպասում են մանկատան ուղեգրին տեղափոխման համար։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ուներ, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։ Երեխային անվանակոչել են Սոսե։

Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղջկա ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։