Ղրիմն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է, այն ժամանակավորապես օկուպացված է. Զելենսկի

Ղրիմը կմնա որպես Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը։ Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Սա մեր սեփականությունն է, ոչ թե իմը, սա ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է։ Ժամանակավորապես օկուպացված տարածքները, ցավոք, ժամանակավորապես օկուպացված են։ Ղրիմում հանրաքվեն տեղի է ունեցել զենքի սպառնալիքով, և դրա արդյունքները ոչ ոք չի ճանաչի»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։

«Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում։ Եվ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հասկանում է սա, և բոլորը հասկանում են սա, որ Ղրիմը երկար ժամանակ Ռուսաստանի կազմում է եղել», — ասաց Թրամփը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։