Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցի քննարկման գործընթացը հարթ չի ընթանում, սակայն ՌԴ իշխանությունները շարունակում են այն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք հնարավոր փոխանակումների քննարկման գործընթացը։ Մենք հետաքրքված ենք դրանում։ Գործընթացը հեշտ չէ, բայց մեզ համար կարևոր է գերության մեջ գտնվող մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը։ Այդ աշխատանքը շարունակվելու է», — լրագրողներին ասել է նա։
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա, ըստ Պեսկովի, այս պահին դրանց վերսկսման նախադրյալներ չկան, դրանից հրաժարվում է ուկրաինական կողմը։ Նա նաև կրկնել է, որ Ռուսաստանի անվտանգության երաշխիքները ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների անբաժանելի մասն են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 150 ռուս զինծառայող։ Փոխարենը Ուկրաինայի զինված ուժերի 150 ռազմագերի է փոխանցվել։