Գազի գնի բարձրացումը կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա, բայց ճգնաժամ չի լինի․ ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը վստահեցնում է, որ նույնիսկ գազի գնի բարձրացման պարագայում Հայաստանը չի վերադառնա 1990-ականների ծանր վիճակին։ Նա նշեց, որ վերականգնվող էներգետիկան զգալիորեն փոխել է պատկերը։

«Աշխարհացունց բան այնուամենայնիվ դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում բավական զարգացել են առաջանցիկ տեմպերով»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մեսրոպյանը։

Հարցին, թե գազի գնի հնարավոր թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա՝ ՀԾԿՀ նախագահը պատասխանեց.

«ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 30-35%-ն արտադրվում է ջերմային էլեկտրակայաններից, հետևաբար, եթե գազի գինը թանկանա իքս դրամով, այդ նշված տոկոսի չափով ազդեցությունը էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի վրա, բնականաբար, կլինի բացասական։ Այո, գազի թանկացման պարագայում, անցումային փուլում որոշակի դժվարություններ կլինեն։ Բայց հովհարային անջատումների տարիների պատկերը չենք ունենա»։

Եթե իրավիճակը փոխվի և ռուսական գազի հետ կապված խնդիրներ առաջանան, այդ դեպքում, Մեսրոպյանի խոսքով, Հայաստանը կփնտրի գազի վաճառքի այլ շուկաներ ու ռեսուրսներ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։