Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,
Շնորհավոր Նոր Տարի!
Թող գալիք տարին ձեզ բերի խաղաղ երկինք, ուրախություն, երջանկություն, բարեկեցություն, քաջ առողջություն, հաջողություններ աշխատանքի և ուսման, ստեղծագործության և սիրելի գործի մեջ: Թող բոլոր նրանք, ում սիրում եք, միշտ ձեր կողքին լինեն: Թող երեխաների և մեծահասակների Ամանորյա տոնը լեփ-լեցուն լինի լուսավոր մտքերով և ցանկություններով, բարեկամների և հարևանների հետ շփվելու հաճույքով: Հետևելով մեր քրիստոնեական հավատքի սովորույթներին և ավանդույթներին՝ մենք ավելի ենք մտերմանում միմյանց հետ:
Երախտագիտության առանձնակի խոսքերս Ամանորի գիշերը իրենց մասնագիտական պարտքը կատարողներին՝ մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին և իրավակարգը պահպանող իրավապահ համակարգին: Անկեղծ շնորհակալություն բուժաշխատողներին, ովքեր շուրջօրյա օգնություն են ցուցաբերում հիվանդ մարդկանց, ինչպես նաև մեր հանգստությունն ու հարմարավետությունն ապահովող ծառայությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին, տոնական ջերմ մթնոլորտ ստեղծող մշակութային գործիչներին:
Գալիք տարին կյանքի նոր սահմանագիծ է։ Կարևոր է վերանայել կատարվածը, ճիշտ և օբյեկտիվ գնահատական տալ անցնող տարվա իրադարձություններին, ինչպես նաև ապագայի պլաններ կազմել: Դա ժամանակն է որոշելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ կարող է անել իր ընտանիքի, իր ժողովրդի և իր երկրի համար:
Մեր ժողովրդին այսօր միավորում են անվտանգ կյանքի և դեպի լավը փոփոխությունների հույսերը, բայց մենք հստակ հասկանում ենք, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել երկիրը ոչ կոմպետենտ ղեկավարության շնորհիվ ։ Հայաստանի Հանրապետությունը մոտեցել է այնպիսի սահմանագծի, երբ մենք չպետք է հարցնենք, թե ինչ է արել մեր երկիրը մեզ համար։ Այսօր յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցնի՝ ի՞նչ եմ ես արել իմ երկրի համար։ Մեր ծրագրերի և համազգային գաղափարների իրականացումը կախված է այն առաջնահերթություններից, որոնք մենք կընտրենք գալիք տարում և նրանից, թե որքան վստահ և հետևողականորեն կհասնենք կոնկրետ արդյունքների:
«Համահայկական ճակատ» շարժումը հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու է մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը: Մենք հաստատակամ ենք արարելու և նրանց մասին հոգ տանելու, ովքեր օգնության կարիք ունեն։ Հանուն մեր երկրի բարեկեցության և հասարակության միավորման՝ նոր տարում մենք կստեղծենք «Համահայկական խորհուրդ»: Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և մեր երկրի բարգավաճման շուրջ:Միասին մենք կարող ենք պայմաններ ստեղծել տնտեսության առաջանցիկ զարգացման, պաշտպանական և արդյունաբերական համալիրի վերականգնման, Հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության և կյանքի որակի բարձրացման համար: Թող հարազատների ու մտերիմների և մեր ողջ ժողովրդի հանդեպ սերը ոգեշնչի ձեզ հասնելու նորանոր ձեռքբերումների՝ հանուն հայ ժողովրդի և ապագա սերունդների բարգավաճման:
Շնորհավո՜ր Նոր Տարի: Սա կլինի Մեր տարին: Հաղթանակը Մերն է լինելու, և Հայաստանում կհաղթի արդարությունը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան