Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին «Ֆակտոր»-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Արմեն Աշոտյանը, Գագիկ Խաչատրյանը, նրա որդի Արտյոմ Խաչատրյանը և գործով անցնող մյուս անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու համար։ Գործը վերաբերում է Երևանի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ շուրջ 451 քմ մակերեսով և ավելի քան 208 մլն դրամ արժեքով գույքը պետական սեփականության ֆոնդից դուրս բերելու և, ըստ մեղադրանքի, Գագիկ ու Արտյոմ Խաչատրյանների հետ փոխկապակցված անձանց միջոցով վերջիններիս շահերին ծառայեցնելու դեպքին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։