Գագիկ Ծառուկյան մարզիկի շնորհիվ հեռավոր 90֊ականներին հայոց եռագույնը ծածանվել է ԱՄՆ֊ում և Եվրոպայում․ իշխանության հաշվեհարդարը սպորտի միջոցով անհասկանալի է

Սպորտը միավորում է,սպորտը համախմբում է,սպորտը արժանապատվություն է ,իսկ սպորտսմենը՝ առաջին հերթին հոգեբանություն է և տեսակ։ Սպորտսմենների շնորհիվ հնչում է հայոց հիմնը, և ծածանվում է եռագույնը աշխարհի բոլոր երկրներում։
Դեռ հեռավոր 90֊ականներին հայոց եռագույնը ծածանվել է ԱՄՆ֊ում և Եվրոպայում Գագիկ Ծառուկյան մարզիկի շնորհիվ։Վերջին 30 տարիներին պարոն Ծառուկյանն իր ներուժը և սեփական միջոցները ծառայեցրել է Հայաստանում սպորտի զարգացմանը և մասսայականացմանը։
Իսկ 2004 թ. , երբ ստանձնեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնը ,հայկական սպորտը Խորհրդային Միության փլուզումից հետո,առաջին անգամ նորից մտավ ոսկե ժամանակաշրջան։ Այս ընթացքում հարյուրավոր հայ մարզիկներ մեդալներով վերադարձել են օլիմպիական խաղերից, աշխարհի և Եվրոպայի մրցումներից՝հպարտության և արժանապատվության զգացողություն պարգևելով աշխարհասփյուռ հայությանը։
Այս տարիների ընթացքում պարոն Ծառուկյանը իր գործունեությամբ ապացուցել է , որ կան անհատներ , ովքեր իրենց գործունեությամբ խոր և անուրանալի հետք են թողնում մեր հայրենիքի կյանքում։
« Էն ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար ՝ ոչ ոք չի արել »-արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ։
Բայց այսօր որոշ մարդիկ անտեսելով այս ամենը , իրենց անձնական ամբիցիաները խառնել են սպորտի հետ։
Սպորտը քաղաքականությունից դուրս է, և պետք չէ քաղաքական մանր դիվիդենտներ շահելու համար սպորտի միջոցով հարցեր լուծել կամ հաշվեհարդարներ տեսնել։

Լուիզա Սարգսյանի էջից

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։