Search
Close this search box.

Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Ֆրանսիան Հայաստանի կողքին է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանն ասաց հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը։

Նա ընդգծեց, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին։ «Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,-շեշտեց դեսպանը։

Նա խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։

«Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության հանձնառություն է, բայց նաև հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակեց Օլիվիե Դըկոտինյին։