76 տարեկան հասակում մահացել է հայտնի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում կրկնակի չեմպիոն Ջորջ Ֆորմանը: Այս մասին հայտնում է նրա ընտանիքը:
Ռինգում հայտնի Մեծ Ջորջն սպորտի ամենաերկար կարիերա ունեցողներից մեկն է: Նա օլիմպիական ոսկին առաջին անգամ նվաճել է 1968 թվականին և 21 տարվա տարբերությամբ կրկնել նույն հաղթանակը՝ 45 տարեկանում դառնալով բռնցքամատի պատմության մեջ ամենատարեց չեմպիոնը:
1974 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել 20-րդ դարի բռնցքամարտի ամենահայտնի հանդիպումներից մեկը՝ Ֆորմանը ռինգ է դուրս եկել ընդդեմ Մուհամմեդ Ալիի։
Ջորջ Ֆորման սպորտից հեռացել է 1997 թվականին։