ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Դրա մասին հայտնել են առաքելության մամուլի ծառայությունից։

«Մեր դիտորդները շուրջօրյա կապի մեջ են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ​​ներկայություն»,- նշել են մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ մարտ ամսից Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի զինված ուժերի դիրքերը և սահմանամերձ գյուղերի բնակիչների տները։ Ավանդաբար, Ադրբեջանի նման գործողություններն ուղեկցվում են Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներով։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։