Search
Close this search box.

Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը վաղը կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ խոսեց նաև մեր ազգային թիմի առաջատար Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին:

«Էդիկը պատրաստվում է վաղվա խաղին: Նա ցավեր ուներ մեջքի հատվածում և իմ որոշմամբ թիմի հետ չմեկնեց Ֆարերյան Կղզիներ: Նա ցանկանում էր ցավազրկող ընդունել և մասնակցել այդ մրցավեճին, սակայն թույլ չտվեցի: Ես երբեք չեմ վտանգում ֆուտբոլիստներիս առողջությունը:

Եթե վաղվա հանդիպումից առաջ ամեն ինչ նորմալ լինի, Սպերցյանը խաղադաշտ դուրս կգա»,- ասաց Պետրակովը: Հիշեցնենք, որ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել երկու օր առաջ տեղի ունեցած Ֆարերյան Կղզիների դեմ հանդիպումը: