Լոզանի դատարան ենք դիմելու, եթե ՄՕԿ-ը Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Գիլոյան
«Մենք բողոքարկել ենք և իրավացիորեն ենք բողոքարկել, 100 տոկոսանոց ճշգրտությամբ մրցավարները, ուզում եմ հուսամ, որ սխալվել են, այլ ոչ թե միտումնավոր են արել։ Հույսեր ունեմ, որ ի վերջո, ՄՕԿ-ը որոշումը կկայացնի, եթե իրենք էլ չկայացնեն Լոզանի դատարան ենք դիմելու։
Ակնհայտ էր, որ ոսկին պետք էր Արթուրը բերեր, և ես հույս ունեմ, որ ճշմարտությունը կվերականգնվի։ Հնարավորություններ կան, մենք ուսումնասիրել ենք, օլիմպիական խաղերի ժամանակ մի քանի անգամ ոսկին վերադարձրել են կամ 2-րդ ոսկին են տվել։ Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկի մեդալը մեզ տան»,-ասել է նա։