Դատախազությունից արձագանքել են Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ. Hraparak

«Նման որոշում դեռ չկա»,-«Հրապարակ»-ին այս մասին ասացին դատախազությունից՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: 

Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր ենթադրությամբ գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից:

Հարցին՝ ինչո՞ւ հենց ամսի 20-ին, նա պատասխանեց. «Ազգային ժողովի նիստն այդ օրն է»:

Փաստաբանի խոսքով՝ հավանական է, որ անձեռնմխելիությունից զրկելուց հետո Հովիկ Աղազարյանին նրան կամ կկալանավորեն, կամ կենթարկեն տնային կալանքի։

Հիշեցնենք, որ  Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել:

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։