Դատարանը թույլ չտվեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին որդուն ԱՄՆ ուղեկցել ուսման նպատակով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի գնահատման սույն փուլով բացակայելու արգելք խափանման միջոցը միակ պիտանի և անհրաժեշտ միջոցն է՝Վահան Քերոբյանի պատշաճ վարքագիծը ապահովելու համար, իսկ պաշտպանների կողմից չի ներկայացվել որևէ ծանրակշիւռ փաստարկ առ այն, որ նշված խափանման միջոցը կիրառված լինելու պայմաններում անհամնաչափ սահմանափակվում են մեղադրայլի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սույն թվականի օգոստոսի 17-30-ը վերջինիս ԱՄՆ մեկնելու վերաբերյալ ևս որևէ ծանրակշիռ փաստարկի և պատճառաբանություն չի ներկայացվել, դատարանը որոշում է մեղադրյալ Վահան Քերոբյանի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանական կողմի միջոնրությունը մերժել»,- ասաց դատավորը:
Հիշեցնենք, որ Քերոբյանը դիմել էր դատարան՝ թույլ տալու ուղեկցել որդուն ԱՄՆ, քանի որ նա ընդունվել է համալսարան:
Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրված 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ աղդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)։