Search
Close this search box.

ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելությունները

Հայաստանի Հանրապետության համար այս փուլում ամենաառանցքային մարտահրավերը երկրի անվտանգության ապահովումն է:Սակայն վերջինիս ապահովումը պայմանավորված է ինչպես սեփական տնտեսության զարգացման տեմպերից և որակից, այնպես էլ տարածաշրջանում և դրանից դուրս հզոր երկրների հետ շփումների և համագործակցության մակարդակից:
Այդ առումով ընդլայնվող ԲՐԻՔՍ-ի հետ ամենասերտ շփումները և ինտեգրումը այլընտրանք չունի,թեպետ և անզեն աչքով կարելի է արձանագրել,որ այդ կազմակերպության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայությունն արդեն ամեն ինչ ասում է:
Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ ԲՐԻՔՍ անդամ պետությունների բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության մոտ 60 տոկոսը: Հարցը ոչ միայն այդ երկրների բնակչության թվաքանակի մեջ է, այլև այդ երկրների հետ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության։
Սերտ համագործակցությունն այդ կազմակերպության հետ ապահովելու են մեծ շուկաներ, ինչպես նաև լոգիստիկ հնարավորություններ: Ընդհանրապես ժամանակակից աշխարհում որքան էլ տարբեր խոշոր տնտեսություն ունեցող երկրները արտադրեն ապրանքների և ծառայությունների մեծաքանակ տեսականի, միևնույն է շուկաներում ազդեցություն ունեն որակյալ և նորարարական արտադրատեսակները: Ակնհայտ է նաև, այն որ բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների տեսակարար կշռի ավելացումը մեր երկրի արտահանման ծավալում ինքնին լուծում է լոգիստիկ խնդիրը։

Արագ փոփոխվող աշխարհում, շատ արագ փոփոխվում է նաև ձեռնարկությունների և մարդկանց պահանջարկը և դրանց կառուցվածքը: Ուստի ՀՀ-ն հրարավորություն ունի այդ կազմակերպության շրջանակներում մասնագիտանալու նորարարական և որակյալ մի շարք ապրանքատեսակների ուղղությամբ: Դա վերաբերվում է ինչպես բարձր տեխնոլոգիական արտադրանքին, այնպես էլ ավանդական գյուղատնտեսական մշակող արտադրություններին: Քաղաքատնտեսական առումով ՀՀ-ի նման պետության համար շատ կարևոր է աշխարհի հզորների շրջանակում ուղղակի ներկայությունը և համապատասխան հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ ներկա փուլում ՀՀ-ի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին տեղում է ՌԴ-ն, հաշվի առնենք ՌԴ-ում ապրող շուրջ 2,5 մլն մեր հայրենակիցների ներկայությունը։ Երկրորդ տեղը Եվրոմիությունը զիջել է Միացյալ Արաբական Էմիրություններին: Իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են Չինաստանն ու Իրանը: Բարձր է Հնդկաստանի հետ աճի տեմպերը: Այսպիսով տեսնում ենք ,որ առաջին հնգյակում չորս պետությունները ԲՐԻՔՍ անդամներն են և սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել:
Այսպիսով տնտեսական իրողությունները պետք է թելադրեն նաև քաղաքական կողմնորոշումները, ի շահ մեր պետության և նաև պետության անվտանգության ապահովման: Վերոնշյալ հանգամանքը առավել դյուրին կդարձնի նաև լոգիստիկ, հատկապես տրանսպորտային ուղիների անխափան շահագործումը,քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կգտնվի գործընկեր պետությունների շահերի տեսադաշտում:

Հասկանալի է, որ ԲՐԻՔՍ-ի հետ սերտ համագործակցությունը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով նոր ճարտարապետություն է ձևավորում ինչպես աշխարհում այնպես էլ մեր տարածաշրջանում: Չի կարելի չնշել նաև Ադրբեջանի և Թուրքիայի՝ ԲՐԻՔՍ-ին անդամակցելու հավակնությունները։
ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների աշխարհագրությունը ակնհայտ է դարձնում նաև, որ ՀՀ արտաճանման 80%-ից ավելին կարող է հասցեագրվել հենց ԲՐԻՔՍ-ի քարտեզի շրջանակում։
Ներկայումս խստորնեն կրճատվել է ՌԴ-ից դեպի Հոնկոնգ և Արաբական Էմիրություններ ոսկու և ադամանդի վերաարտաահանման ծավալները, ուստի ՀՀ-ն պետք է ներտնտեսական դաշտում վարի ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման քաղաքականություն: Այդ առումով ստեղծված բացը կարող է հենց լրացվել ԲՐԻՔՍ անդամ երկրների հետ համագործակցության խորացմամբ։
Միաժամանակ ԲՐԻՔՍ-ի հետ համագործակցությունը չպետք է հակադրել ԵՄ-ի հետ մեր կողմից բալանսավորված քաղաքականության զարգացմանը։Դա հնարավոր է,եթե կա կամք և ցանկություն և այդ պարագայում չպետք է լինի խտրական վերաբերմունք:

Միքայել Մելքումյան
Շաքե Իսայան
Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք