Այսօր Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են։
Հունվարի 21-ից 25-ը տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն։ Քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81%-ը։
Երկրում գործում է 5325 ընտրատեղամաս։ Նրանք բաց կլինեն այսօր ժամը 8:00-ից 20:00-ն:
Նախագահի պաշտոնին հավակնում են գրանցված հինգ թեկնածուներ՝ հանրապետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, Օլեգ Գայդուկևիչը (պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ), Ալեքսանդր Խիժնյակը (Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության նախագահ), Աննա Կանոպացկայան (նախկին պատգամավոր), Սերգեյ Սիրանկով (Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար)։
Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվում է յոթերորդ անգամ անընդմեջ: