Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների քաղաքական, տնտեսական, տրանսպորտային հաղորդակցության և այլ ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։