Search
Close this search box.

Բաքվի դատարանը մերժել է աշխարհահռչակ բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության վերաբերյալ բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար, աշխարհահռչակ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորման դեմ բողոքը։

Այս մասին հայտնում է Trend-ը։ «Քննարկվել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Ռ.Վարդանյանը գործին մասնակցել է փաստաբանի հետ միասին։

Նրանք խնդրել են չեղարկել կալանքի որոշումը։ Դատարանը՝ Գադիմ Բաբաևի նախագահությամբ, ուսումնասիրել է Ռ.Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերը, ուսումնասիրել դեպքի հանգամանքները և հրապարակել վերջնական որոշումը։ Որոշման հիման վրա բողոքը մերժվել է որպես անհիմն», — հայտնում է աղբյուրը։

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու և ԱՀ պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեջ։ Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ մյուս ղեկավարների հետ Ադրբեջանի գերության մեջ է հայտնվել անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) օկուպացիայի ժամանակ։