Այս ոստիկանական մեքենաները մենք ենք նվիրել պետությանը, հիմա դրանով բերում են Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան

Իրենք գիտեն ումից են վախենում, իրենք վստահ են, ով է իրենց հաղթելու. այն տերմինոլոգիան, որ իշխանությունը օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Դա լեզվամտածողությունը։ Այն լեզվամտածողությունը, որ իրենք օգտագործում են, հատուկ է իրենց և իրենց ոճին։ Իրենք տեսնում են, որ ճամպրուկները հավաքելու ժամանակն է։ Դա ես չեմ ասում, դա ցույց են տալիս մասնագիտական հարցումները։ Մենք վստահում ենք մասնագետներին»,–ասաց նա։

Նարեկ Կարապետյանը ցույց տվեց ոստիկանական մեքենանրև և ասաց, որ դրանք իրենք են նվիրել պետությանը. «Մենք ենք այս մեքենաները արտադրել և նվիրել ենք մեր պետությանը, իսկ այսօր նրանք եկել են և այստեղ են բերել բարերար Սամվել Կարապետյանին։ Ի դեպ, այս մեքենաները արտադրված են Հայաստանում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։