Փետրվարի 25-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է ձյուն, ճանապարհներին կնկատվի մերկասառույց։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -9-11, վաղը ցերեկը՝ 0-2.
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -6-10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -16-19, ցերեկը՝ -6-9,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -12-14, ցերեկը՝-2-4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -16-21, ցերեկը՝ -6-9,
Լոռիում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -2-6,
Տավուշում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -6-9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -1-5,
Արարատում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0+2,
Արմավիրում գիշերը՝-7-9, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -18-20, ցերեկը՝ -6-9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-10-13, ցերեկը՝ -2+1,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+4,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-5։