Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա ունենանք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին՝ տեղեկություն ունի արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան սահմանին, նա ասել է. «Եթե որևէ ինֆրմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիան կկիսենք հանրության հետ, դա միանշանակ է»:
Ճշտող հարցին էլ՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, ԱԽ քարտուղարը նորից նշել է. «Եթե մենք ունենանք ինֆորմացիա, որը վերաբերի ՀՀ անվտանգությանը, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ»: