«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 3_ին, ժամը` 14։00_ին, հավաքվում ենք Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում(դատարանի հարևանությամբ) մեր աջակցությունը հայտնելու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։
Նշենք, որ Պրոբացիոն ծառայությունը գրություն էր ուղարկել Գորիս համայնքի ավագանուն Առուշանյանի պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ, սակայն ՀՀ Սահմանադրությամբ ավագանին նման լիազորություն չունի։

Առուշ Առուշանյանը դիմել էր դատարան՝ բողոքարկելով, որ պրոբացիայի ծառայության գործողությունները իրավաչափ չեն։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանը օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ այն մերժել է։

«Առուշ Առուշանյան» դաշինք

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում