Արման Ծառուկյանի նոր մականունը

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) լրագրող Արիել Հելվանիի հետ զրույցում հայտնել է, որ այսուհետեւ հանդես կգա նոր մականունով՝ «Բեթմեն» (Batman)։

Նախքան այս նա UFC-ում հանդես էր գալիս «Ախալքալացի» մականունով։ Արման Ծառուկյանը ծնունդով այդ քաղաքից է։

Սեպտեմբերի 19-ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում կմենամարտի դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։

Արման Ծառուկյանը MMA-ում տարել է 23 հաղթանակ, կրել 3 պարտություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։