Search
Close this search box.

Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն

Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. նման պնդմամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին կդնի ՆԱՏՕ-ից ավելի մեծ կախվածության մեջ՝ Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում։ Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության ամբողջ նախկին փորձը, Անդրկովկասում դաշինքի համախմբումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանում կայունությանը»,- հավելել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը:

Նշենք, որ Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը: