Արցախի պատմությունը չի ավարտվել… Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.

«Այսօր Արցախը բռնազավթված է, մենք՝ բռնի տեղահանված, իսկ Արցախի պետականության ներկայացուցիչներից շատերը՝ Բաքվի բանտերում։ Բայց նույնիսկ այս ցավի ու անարդարության մեջ ես հավատում եմ, որ Արցախի պատմությունը չի ավարտվել

Սեպտեմբերի 2-ը հայրենիքիս ծննդյան օրն է։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Արցախի Հանրապետության անկախությունը և դրեց նրա պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման հիմքը։

Այդ օրը մեր ժողովուրդը հայտարարեց իր ապրելու, ազատ լինելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին։

Բայց ինձ համար Սեպտեմբերի 2-ը միայն պատմական տարեթիվ չէ։

Արցախը իմ հայրենիքն է։ Իմ տունը։ Իմ հիշողությունը։ Իմ կյանքը։ Արցախը եկեղեցիներն են, մեր լեռներն ու մեր ջրերը։

Արցախը տարածք չէ, որից մեզ կարող են հեռացնել։

Այսօր Արցախը բռնազավթված է, մենք՝ բռնի տեղահանված, իսկ Արցախի պետականության ներկայացուցիչներից շատերը՝ Բաքվի բանտերում։ Բայց նույնիսկ այս ցավի ու անարդարության մեջ ես հավատում եմ, որ Արցախի պատմությունը չի ավարտվել։

Մենք կարող ենք ժամանակավորապես հեռու լինել մեր տնից, բայց տուն վերադառնալու իրավունքը մեզանից ոչ ոք չի կարող խլել։

Ես սիրում եմ Արցախը ոչ միայն նրա անցյալի, այլև նրա ապագայի համար։

Եվ քանի դեռ կա վերադարձի հավատը, քանի դեռ կա Արցախի մասին խոսող, պայքարող ու հիշող հայը, Արցախը կենդանի է։

Սեպտեմբերի 2-ը մեր պետականության հիշողությունն է, մեր արժանապատվության օրը և մեր վերադարձի երդումը։

Նկարը՝ Արցախի Հանրապետություն, Մենք ենք մեր սարերը կոթող, 24 սեպտեմբերի 2023 թ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։