Search
Close this search box.

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի օրն Ադրբեջանում տոն է հռչակվել

Please enter a valid URL

Արցախի դեմ ռազմական ագրեսիայի օրը Ադրբեջանում տոն է հռչակվել։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է օրը նշել որպես Ադրբեջանի ինքնիշխանության օր։ Այն կնշվի սեպտեմբերի 20–ին, հայտնում է Minval.az-ը։

Սեպտեմբերի 19–ին լրանում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի հայաթափման մեկ տարին։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։