Անպարտելիության փուչիկը պայթել է

Որքան «Ուժեղ Հայաստան»–ի և Սամել Կարապետայանի վարկանիշը աճում է, այնքան Փաշինյան Նիկոլը ավելացնում է ռեպրեսիաների քանակը և ուժգնությունը: Եթե նախկինում նա կալանավորում և բանտարկում էր միայն կուսակցության տղամարդ ներկայացուցիչներին, ապա այժմ նաև կանանց, հետո հերթը կհասնի երեխաներին և հնարավոր է նույնիսկ նորածիններին: Ընդհանրապես բռնապետերի համար իրենց իշխանությունից կարևոր բան չկա, իշխանությունը պահելու հարցում նրանց համար տարիքային, սեռային կամ այլ տարբերություններ գոյություն չունեն:

Ինչու է խուճապի մատնվել գործող իշխանությունը, և ինչու է իրեն այդպես պահում միայն երկրի ներսում,իսկ դրսում՝ ուրիշ երկրների ղեկավարներին շողոքորթում, անիմաստ ծամածռվում:
Փաշինյանը իրեն ու իր թիմին համոզել էր, որ իրենց վերարտադրությունը կայացած է, իրենց ոչինչ չի խանգարում ևս հինգ տարով զավթել իշխանությունը, հեծնել հայ ժողովդի վրա և շարունակել քշել ուր մտքներով անցնի, որովհետև ինքը ունի աշխարհի մեծերի հավանությունը, աջակցությունը,այսպես ասած «դաբրոն»: Դե հայ ժողովրդի կարծիքը իրենց հետաքրքիր չի, դրա համար կա ոստիկանություն, ԱԱԾ, հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն և էլի նման բռնության և ճնշման գործիքներ: Այդ գործիքները աշխատում են երկրի ներսում, բայց դրսում ոչ մի արժեք չունեն, որովհետև ոչ մի դատախազ կամ ոստիկան չի կարող երկրից դուրս իշխանություն ունենալ, ինչ–որ մեկին կալանավորել կամ սպառնալ:
Ապրիլի 1-ին Փաշինյանի համար մի շատ ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ. ամբողջ աշխարհը և հատկապես հայ հանրությունը տեսան, որ նա չի վայելում աշխարհի ուժեղների աջակցությունը, մասնավորապես Ռուսաստանի նախագահը բոլորի աչքի առաջ նրան հասկացրեց, որ իր իշխանությունը իր համար անընդունելի է: ՌԴ նախագահը ընդամենը մի բան ասաց, որ Փաշինյանը չպետք է խոչընդոտի պրոռուսական ուժերի մասնակցությունը ընտրություններին: Սրանից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պրոռուսական ուժ չէ, այլ ընդհակառակը հակառուսական է, և մի բան էլ՝ լինելով հակառուսական ուժ, նա պայքարում է ռուսամետ ուժերի դեմ, իսկ ՌԴ նախագահը մտադիր չէ դա հանդուրժել:
Այդ հայտարարությանը հետևեցին այլ գործողություններ ևս, Ռուսաստանի իշխանությունները սկսեցին կետային պատժամիջոցներ կիրառել փաշինյանամերձ օլիգարխների նկատմամբ, ինչպես օրինակ «Ջերմուկ» հանքային ջրերի, «Պռոշայանի» կոնյակի գործարանի արտադրանքների ներմուծման սահմանափակումներ, առաջիկայում այդ ցանկը հավանաբար ավելի կընդլայնվի: Մենք իհարկե չենք ուրախանում Հայաստանի և հայկական բիզնեսի դեմ ուղղված քայլերով, որովհետև դրանք վնաս են հասցնում ոչ միայն Փաշինյանի մերձավոր օլիգարխներին, այլ նաև բազմահազար շարքային հայ մարդկանց, ովքեր կարող են զրկվել աշխատանքից և ապրուստի միջոցներից, բայց մարդիկ պետք է հասկանան, թե ինչ վտանգ է իրենից ներկայացում Փաշինյանն և իր իշխանությունը:
Հայտնվելով նման անելանելի վիճակում, և այդքան համարձակություն չունենալով ուղղակիորեն պատասխանել Ռուսաստանին և այդ երկրի նախագահին, Փաշինյանը որոշել է հարվածել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, անիմաստ և ոչ հիմնավոր մեղադրանքներով նրանց ձերբակալելով և կալանավորելով:
Շատերի կարծիքով, Փաշինյանը հիմք է նախապատրաստում «Ուժեղ Հայաստան»–ի մասնակցությունը ընտրություններին արգելելու համար: Հնարավոր է դա, տեսկանորեն հնարավոր է, որովհետև նրա ԿԸՀ-ն և նրա դատարաները կարող են ամեն ինչ անել, դրանք դուրս են օրենքից և օրինականությունից: Բայց չպետք է մոռանալ ՌԴ նախագահի զգուշացման մասին`չարգելել ռուսամետ ուժերին մասնակցել ընտրություններին: Ինչ կլինի եթե Փաշինյանը չհետևի այդ զգուշացմանը, մենք կտեսնենք, եթե նա նման քայլի գնա: Մնում է հույս հայտնել, որ դրանք ուղղված կլինեն միայն Փաշինյանի և նրա կամակատարների դեմ, և դրանից Հայաստանը և հայ ժողովուրդը առանձնապես չեն տուժի:

ArmLife.am

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։