Search
Close this search box.

ԱՄՆ-ն հաստատել է արտաքսվող հայերի ցանկը

Fox News-ը հրապարակել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) վիճակագրությունը, ըստ որի՝ 2808 Հայաստանի քաղաքացիներ, որոնք կալանքի տակ չեն գտնվում, ենթակա են արտաքսման իրենց հայրենիք։

Ինչ վերաբերում է Հայաստանին հարակից երկրներին, ապա արտաքսման են ենթարկվում 709 ադրբեջանցի և 3103 Թուրքիայի քաղաքացիներ, որոնք կալանքի տակ չեն։

Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության հայտարարության, 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ ICE-ն իր կալանքի տակ ունի 1,445,549 ոչ քաղաքացի, որոնց վերաբերյալ տրվել են վերջնական արտաքսման հրամաններ: