Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել, իսկ ինչ էր ասում իշխանական քարոզչամեքենան

Երեկ իշխանական քարոզչամեքենան իրականությանը կեղծ տեղեկություններ էր տարածել առ այն, որ Հաղթանակի զբոսայգում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի վայից բերման են ենթարկել դաշինքի երեք աջակից՝ սառը զենքի կասկածանքով։

Այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։

Armlife.am-ի տեղեկություններվ՝ նույն ժամին միջոցառման անցկացման վայրի հարակից տարածքից սառը զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի, որոնք, չեն մասնակցել հանրահավաքի և որևիցե առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նշված անձինք բերման ենթարկվելուց հետո կարճ ժամանակ անց ազատ են արձակվել և որևիցե քրեական վարույթ այդ անձանց առնչությամբ չի հարուցվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։