Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. Hraparak

Hraparak.am-ը գրում է․ Մենք տեղեկացանք, որ իշխանությունների «սրտի» ընդդիմադիր Գեղամ Նազարյանը Կիրանց գյուղում տուն է կառուցում՝ 16 միլիոնի պետական ծրագրից օգտվելով, բայց գյուղում կարծում են, որ այդ երկհարկանի առանձնատունը շատ ավելի թանկ արժե, քան 16 միլիոն դրամն է: Ավելին, ասում են, որ Նազարյանը շատ մտերիմ հարաբերություններ է հաստատել Փաշինյանի քավորի` պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, և հենց Ղալումյանն է առանձնատան կառուցման հովանավորը: Նաեւ դրանով է պայմանավորված, որ նախկին ընդդիմադիր Նազարյանը հիմնավորապես հանգրվանել է ՔՊ-ի ճամբարում` գովերգում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, քննադատում ընդդիմությանը, քոմենթներ գրում իշխանական քարոզիչների էջերում, հարձակվում ընդդիմադիր լրագրողների վրա` հայհոյում ու անպատվում նրանց:

Մեզ զանգահարող կիրանցեցին ասաց, որ գյուղում հաճախ են Ղալումյանի ավտոմեքենան տեսնում` Գեղամ Նազարյանի պապական տան դիմաց: Գեղամ Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում հավաստիացրեց, որ նոր առանձնատուն չէ, այլ իր պապական տունն է նորոգում, սակայն երբ ասացինք, որ մենք հստակ գիտենք, որ նոր կառուցվող առանձնատունը կապ չունի հին տան հետ, ասաց, որ ուղղակի պապական տան ետնամասում նոր տարածքներ է ավելացրել. «Այդ խոսակցությունները հիմք չունեն: Իմ պապի տունն է, նորոգում եմ, պապիս տունն ուղղակի որոշել եմ նորոգել: Պապիս տան ետևից սենյակներ եմ ավելացնում: Երկու հարկանի տուն է, այո»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։