Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է, որ ապրիլի 14-ին ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բագիրզադեի 500 միլիոն դոլարի հայցն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլ անձանց դեմ: Դրա մասին գրում է The California Courier-ը։
Բագիրզադեի 198 էջանոց հայցը «անհիմն մեղադրանքներ է ներկայացրել»: Ավելի ուշ նա Twitter-ում գրել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Բագիրզադեն ամիսներ շարունակ զբաղվել է «սադրանքով»՝ Հայաստանը բնութագրելով որպես «քաղցկեղային ուռուցք», որը «պետք է հեռացնել Հարավային Կովկասից»։
Նա նաև ծաղրել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ հայերը «կոկորդիլոսի արցունքներ են թափում 1915 թվականի իրադարձությունների համար»։
Ավելի վաղ «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակը ՀՅԴ Բյուրոյին հայտնել էր, որ Ադրբեջանի նման գործելաոճը լիովին տեղավորվում է «Հայ դատի» գրասենյակների գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու Բաքվի որդոգրած պետական քաղաքականության համատեքստում, հատկապես Ամերիկայում և Եվրոպայում, ընդհուպ պատվերով և անհիմն դատավարություններ, զազան եղանակներով բարի համբավը արատավորելու փորձեր։