Ամերիկացի գիտնականները գրիպից և հերպեսից պաշտպանող ծամոն են ստեղծել

Փենսիլվանիայի և Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները նորարարական ծամոն են ներկայացրել, որն ընդունակ է չեզոքացնել գրիպի և հերպեսի վիրուսները անմիջապես բերանի խոռոչում։ Մշակումը, որը նկարագրված է Molecular Therapy բժշկագիտական հանդեսում, օգտագործում է պաթոգենների թափանցումը բջիջներ արգելափակող մոդիֆիկացված կենսամոլեկուլներ:
Տեխնոլոգիան հիմնված է ծամոնի մատրիցային ինտեգրված ռեկոմբինանտ սպիտակուցների վրա: Այդ միացություններն ընդօրինակում են հյուրընկալող բջիջների ընկալիչները՝ կապվելով վիրուսների մակերեսային կառուցվածքների հետ, գրում է Planet Today-ը։ Գրիպի դեպքում այս կապը տեղի է ունենում հեագգլուտինինի (HA), իսկ հերպեսի դեպքում՝ գլիկոպրոտեին D-ի հետ: Այս փոխազդեցությունը կանխում է վիրուսների միացումը լորձաթաղանթներին՝ նվազեցնելով վարակվելու հավանականությունը 68-83%-ով լաբորատոր հետազոտություններում:

Ծամոնի կանխարգելիչ ազդեցությունը 20 րոպե ծամելուց հետո պահպանվում է մինչև 4 ժամ։ Այն արդյունավետ է գրիպի A և B 12 շտամների, ներառյալ՝ H1N1-ի դեմ: Հիմնական առավելություններից մեկը անվտանգությունն է. բաղադրիչները չեն ներծծվում արյան մեջ, ինչը հարմար է դարձնում լայնածավալ օգտագործման համար:

Կլինիկական հետազոտության մեջ, որին մասնակցել են 150 կամավորներ, թքի մեջ վիրուսային բեռի 95%-ով նվազում է գրանցվել ծամոնի օգտագործումից 1 ժամ անց: Բացի դրանից, մասնակիցների 78%-ը վարակվածների հետ շփվելուց հետո չի հիվանդացել։ Կողմնակի ազդեցությունները, մասնավորապես՝ թեթև այրոցը, գրանցվել են հետազոտվողների 4%-ի շրջանում:

Մշակումը հատկապես կարևոր է բուժաշխատողների, իմունային անբավարարությունից տառապող բուժառուների և համաճարակային սեզոնների ժամանակ ճանապարհորդների համար: Ծամոնի արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին՝ 3-րդ փուլի կլինիկական փորձարկումների ավարտից հետո։ Գիտնականները միաժամանակ ուսումնասիրում են տեխնոլոգիան հարմարեցնելու հնարավորությունը՝ SARS-CoV-2-ից և այլ շնչառական վիրուսներից պաշտպանվելու համար:

Այս մոտեցումը կարող է լինել օդակաթիլային վարակների կանխարգելման առաջին ոչ ինվազիվ միջոցը՝ լրացնելով ավանդական պատվաստանյութերին և հակավիրուսային դեղամիջոցներին: Նման ծամոն օգտագործելու ունակությունը կարող է զգալիորեն բարձրացնել պաշտպանվածության մակարդակը տարածված վիրուսային հիվանդություններից, հատկապես այն վայրերում, որտեղ մարդկանց մեծ կուտակում կա:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։