Search
Close this search box.

Ալիևը մերժել է «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

Please enter a valid URL

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Այդ մասին Ալիևն ասել է Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնին՝ նրա հավատարմագրերն ընդունելիս։

«Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը հավասարազոր են և չեն կարող տարանջատվել։ ՀՀ կառավարության առաջարկը՝ ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հետագա փուլերին, լիովին անիրատեսական է, նման նախադեպեր չկան։

Հայկական կողմը հաճախ է առաջարկներ հնչեցնում՝ նախապես իմանալով, որ դրանք չեն կարող ընդունվել»,- ասել է Ալիևը՝ Բելգիայի դեսպանին։