Search
Close this search box.

Ալիևը բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել. Աբրահամյան

Please enter a valid URL

«Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Վերջինս անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար:

«Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում սպասվող իրադարձություն» ձևակերպումը կարելի է կանխատեսել, բայց դա ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի ՀՀ կառավարչի` ՄԱԿ-ում հնչեցված «ապագա կա» կարգախոսի հետ:

Ադրբեջանը տևական ժամանակ է քարոզչական, դիվանագիտական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները Ադրբեջանի դեմ ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար, ըստ այդմ` նախապես ագրեսորի պիտակ դաջելով ՀՀ գործող իշխանության դեմքին:

Սակայն իրադրությունը, մեղմ ասած, լրիվ այլ է: Իրականում Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում, որի նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է»,- գրել է Աբրահամյանը։