Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ․ եվ դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսացության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ։ Եվ դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է։
Այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին այսօր հայտարարել է, թե
այսպես կոչված « «Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի» ։
Այս հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական նպատակները և հերթական անգամ փաստում է, որ գործող իշխանությունը հայ ժողովրդի հետ անկեղծ չէ ու թաքցնում է իրականությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։