ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը հայտարարել է, որ առանց TRIPP-ի իրագործման և ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղություն և վստահություն չի լինի

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «խաղաղության նախաձեռնությունները պետք է վերածվեն գործնական քայլերի», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք արդեն որոշակի քայլեր ենք ձեռնարկել խաղաղության հասնելու համար, և դա հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Թուրքիան միաժամանակ նախաձեռնել է երկու երկրների միջև (Թուրքիայի և Հայաստանի միջև — խմբ.) հարաբերությունների բարելավման գործընթաց։ Սակայն այդ նախաձեռնությունները չպետք է մնան միայն թղթի վրա։ Պետք է ձեռնարկվեն գործնական քայլեր և իրական աշխատանք։ Միայն այսկերպ կարելի է վստահություն կառուցել երկու երկրների միջև»,- ասել է Հաջիևը։

Ըստ նրա՝ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխություններից հետո։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։