Search
Close this search box.

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը` ռուսներին Ագարակի անցակետից հանելու մասին

Please enter a valid URL

Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականին հունվարի 1-ից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի ՀՀ սահմանապահ ուժերի կողմից, իսկ ընդհանուր սահմանի հայ-իրանական համատեղ ծառայության վերաբերյալ տեղի են ունենում այս պահին քննարկումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Հարցին՝ ռուս սահմանապահներն այդ տարածքից դուրս գալո՞ւ են, նա պատասխանեց. «Դեռեւս նման որոշում չկա»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հայկական կողմն ի վիճակի է սեփական ուժերով հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին միայնակ իրականացնել ծառայությոնը, ԱԱԾ տնօրենն ասաց. «Փուլային տարբերակով այո, բայց ներկայում նման որոշում չկա»:

Նա խոսեց նաեւ Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների տարածքների մասին՝ նշելով. «Դուք գիտեք, որ սահմանազատման գործընթաց է տեղի ունենում, վերջերս ստորագրվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, վավերացվեց ԱԺ-ի կողմից, իսկ Ադրբեջանում այդ երկրի նախագահի կողմից: Այդ գործընթացը շարունակական է լինելու:

Արմեն Աբազյանը նշեց, որ իր կարծիքով այդ գործընթացի արդյունքում Ադրբեջանը դուրս կգա օկուպացված տարածքներից»: