Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։
Մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հեսցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։
Դեպքի վայր ժամանած քննիչները հայտնաբերել են այնտեղ արնանման հետքեր, դանակ և ունեն կասկածներ, որ այն հանցագործության գործիքն է։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է իրավապահներին, ով նույնպես անչափահաս է։
Այն, որ Լոռու մարզում քրեական իրավիճակը չի հանդարտվում և շարունակում է մնալ լուրջ անհանգստություն տեղացիների համար, գաղտնիք չէ, իսկ մինչ երեկվանից համացանցում անարգանքի սյունին են գամում Լոռու մարզի քրեական ոստիկաններին արցախցի երիտասարդին խոշտանգելու չեղած հանցագործությունը իր վրա վերցնելու համար, հերթական այս դեպքը ցնցել է ողջ Սպիտակը։
Քաղաքացիները իրենց դժգոհությունն էին հայտնում, որ տեղի ոստիկանությունը այլևս չի տիրապետում օպերատիվ իրավիճակին, իսկ քրեական ոստիկանությունն էլ չի կարողանում կամ չի փորձոմ և ցանկանում ակտիվ աշխատանքներ կատարել հանցագործություների կանխման ու բացահայտման ուղղությամբ և այն խնդիրը, որ Լոռու մարզը հավակնում է նորից դառնալ քրեական անվերահսկելի մարզ, պետք է մտահոգի ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։