«Ժողովուրդ». ՔՊ-ականները հանգիստը համատեղում են կուսակցական աշխատանքի հետ` պատրաստվելով ընտրություններին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները որոշել են ամառային հանգիստը համատեղել կուսակցական աշխատանքի հետ, ու թեեւ ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններին դեռ մոտավորապես երկու տարի կա, բայց արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը:

«Ժողովուրդ» օրաթերթը իշխանական պատգամավորների սոցիալական ցանցերի էջերում նկատեց, որ նրանք եւս Նիկոլ Փաշինյանից հետ չեն մնում ու այս շրջանում ակտիվորեն մարզեր են այցելում, հանդիպում բնակիչների հետ, դպրոցներ գնում ու ծանոթանում այնտեղ արվող աշխատանքներին:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ արդյոք ՔՊ-ն արդեն պատրաստվում է 2026 թ-ի հերթական ընտրություններին.

«Իհարկե, պատգամավորներն իրենց հերթին, կառավարությունն իր հերթին. յուրաքանչյուր քայլ միտված է, որ մենք ժողովրդի առջեւ ներկայանանք հաշվետվությամբ, ու դա ընդունվի։ Մարզեր այցերն էլ քարոզարշավի մի մասն են։

Կուսակցական շինարարության կոնտեքստում այնպես է ստացվել, որ մենք պետք է մարզերում ներկայանանք, որպեսզի կուսակցական մեր ընկերները և մեր ժողովուրդը ճանաչի մեզ ու գնահատական տա մեր գործողությանը»»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։