Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։
Հիշեցնենք, որ քաղաքական ուժերից 7-ը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։
Սահմանադրական դատարան էին դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։
Դիմումների մեծ մասում հիմնական պահանջը ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն էր։
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Նոր ուժ» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։





