«Զեղծարարության զոհ դարձած մարդկանց վարկերը սառեցված են». Մարտին Գալստյան

ԿԲ-ն խորքային ուսումնասիրություններ է անցկացնում 3-4 բանկում, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` խոսելով զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկային խնդիրներին:
«Այն մարդիկ, որոնք վարկային պրոդուկտների խնդիր են ունեցել ու պիտի վճարեն, զեղծարարության զոհ են դարձել, այդ մարդկանց վարկերը սառեցված են։ Տարբեր բանկերում՝ տարբեր ժամկետներով։ Բանկ կա՝ 2 տարով է սառեցրել, բանկ կա՝ 5 տարով, կախված, թե քրեական գործերն ինչ ընթացք կստանան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մի շարք քաղաքացիներին վերջին շրջանում բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով լուծել զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերի հարցը։
Առավել մանրամասն` տեսանյութում:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։