Search
Close this search box.

Զախարովան` 3+3 ձևաչախով առաջիկայում կայանալիք հանդիպման մասին

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի ներկայացուցիչների ջանքերի համակարգման արդյունավետ մեխանիզմ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 17-18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու այս ձևաչափով հանդիպմանը, որը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:

«Այս ձևաչափը նաև առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու հնարավորություն է»,- ասել է Զախարովան: