Ինչպես հայտնել էինք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր կայացել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստը։
«Դատարանը վճռեց Զարուհի Փոստանջյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթապատիկի՝ 525 հազար դրամի չափով»,- հայտնեց դատավոր Տիգրան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին «հողերը գումարի դիմաց հանձնելու, նախորդ իշխանությունների կողմից բերվելու և գործակալ լինելու» մեղադրանքներ հնչեցնելու համար։