Search
Close this search box.

Վրաստանը կրկին առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը

Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն Առաջին վրացական ալիքին տված հարցազրույցում։

«Եթե Վրաստանի նկատմամբ կա շահագրգռվածություն, օրինակ՝ որպես միջնորդ կամ այլ կերպ ավելի ակտիվորեն ներգրավվելու բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը այդ հարցում։ Այս պատրաստակամությունն այսօր էլ ուժի մեջ է։ Եթե ​​համապատասխան հետաքրքրություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարեւան երկրներին»,- ասել է Կոբախիձեն։