Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Վրաստանի միգրացիայի դեպարտամենտը երկրից արտաքսել է 25 օտարերկրացու, որոնք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել են Թբիլիսիում բողոքի ակցիաներին:
Նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 91 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ոմանք ինքնակամ են լքել երկիրը։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 430 օտարերկրյա քաղաքացի, ինչը 126%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։