Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված․ Վրաստանի ողջ տարածքում պետական դրոշները իջեցվել են, հայտնում է Aliq.ge-ն։
Պետական դրոշներն իջեցվել են Վրաստանի խորհրդարանի, կառավարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության շենքերից։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների։ Սաբերիո գյուղում բռնկված հրդեհը 5 երեխայի կյանք է խլել։