«Եթե արդարություն չկա, ՍԴ-ն պարզապես ինստիտուտի անուն է». Ռուբեն Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Կարելի է կառուցել ամենագեղեցիկ դպրոցը, բայց եթե այնտեղ կրթություն չկա, դա պարզապես շենք է։
Կարելի է ունենալ Սահմանադրական դատարան, բայց եթե քաղաքացին այնտեղ արդարություն չի տեսնում և վստահություն չունի, դա պարզապես ինստիտուտի անուն է։
Պետությունը չի չափվում շենքերով, ցուցանակներով կամ պաշտոնական անվանումներով։ Պետությունը չափվում է բովանդակությամբ։
Դպրոցի արժեքը կրթությունն է։
Դատարանի արժեքը՝ արդարությունը։
Երբ կրթությունը փոխարինվում է ձևականությամբ, դպրոցը կորցնում է իր իմաստը։ Երբ արդարությունը փոխարինվում է ձևականությամբ, դատարանը կորցնում է իր առաքելությունը։
Ժողովուրդը գնահատում է ոչ թե այն, ինչ գրված է դռան վրա, այլ այն, ինչ կատարվում է այդ դռների հետևում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։