Search
Close this search box.

Վրաստանում դեկտեմբերին նախագահ կընտրեն

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին առաջարկել է պատգամավորներին Հանրապետության նախագահի ընտրություններն անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի 14-ին։ Նրա խոսքը մեջբերում է ТАСС-ը։

Եթե ​​ընտրությունները նշանակվեն դեկտեմբերի 14-ին, ապա Վրաստանի նոր նախագահի երդմնակալությունը, օրենսդրության համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, նշել է նա:

Վրաստանում առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե բնակչությունը, այլ Ընտրական կոլեգիան: