Վրաստանի նախկին փոխվարչապետն է արձագանքել Փաշինյանի և Ալիև ձեռք բերված պայմանավորվածությանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նշանակալից իրադարձություն կլինի ողջ տարածաշրջանի համար, քանի որ այն խթան կհանդիսանա համագործակցության համակողմանի զարգացմանը։

Այս մասին Report-ին ասել է Վրաստանի նախկին փոխվարչապետ Էկա Տկեշելաշվիլին՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները։

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը իրադարձություն է, որը բոլորն ակնկալում են և, անկասկած, նշանակալից կլինի ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է Տկեշելաշվիլին Բաքվի XII գլոբալ ֆորումի շրջանակներում։

Քաղաքական գործչի խոսքով՝ որպեսզի գործընթացը հաջող ավարտվի, համաձայնագիրը պետք է փոխընդունելի լինի երկու կողմերի համար։

«Ինքնին դրական է, որ սա երկկողմանի գործընթաց է, այսինքն՝ կողմերը հարցերը քննարկում են ուղիղ, առանց միջնորդների: Երրորդ կողմերի ներկայությունը երկխոսությունը դարձնում է ֆորմալ և նվազագույնի է հասցնում իրական առաջընթացը»,- ասաց նա։

Տկեշելաշվիլին ընդգծել է, որ բանակցություններն ընթանում են տարածաշրջանային գործընկերության խորացման և ընդլայնման ֆոնին, և այդ առումով Բաքվի և Երևանի միջև վերջնական խաղաղությունը խթան կհանդիսանա տարածաշրջանում տրանսպորտային կապերի և համագործակցության զարգացման համար։

«Ադրբեջանն ի սկզբանե հասկացրել է, որ պատրաստ է համագործակցության, բայց եթե համաձայնություն ձեռք բերվի, վստահ եմ, որ կողմերը կկարողանան ընդհանուր եզրեր գտնել երկկողմ համագործակցության զարգացման համար»,- ասաց նա։

Նախկին փոխվարչապետն ընդգծել է, որ Վրաստանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները միշտ առանցքային դեր են խաղացել Բաքվի արտաքին քաղաքականության մեջ։

«Վերջին տարիներին մեծացել է նաև փոխգործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Ադրբեջանը տասնամյակների ընթացքում ամուր համագործակցություն է հաստատել բոլոր երկրների հետ: Դրա շնորհիվ երկիրը կարողացել է ամրապնդել սեփական անվտանգությունը այս բարդ աշխարհում»,- եզրափակեց նա: