Search
Close this search box.

Վրաստանի իշխանությունների գործողությունները երկիրը հեռացնում են ԵՄ-ից և տանում դեպի ավտորիտարիզմ. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները քննարկել են Վրաստանում և Մոլդովայում ընտրություններից առաջ տիրող իրավիճակը։ Այս մասին գրում է newsgeorgia.ge կայքը:

«Մենք քննարկել ենք իրավիճակը Մոլդովայում և Վրաստանում։ Առաջիկա շաբաթներին երկու երկրներին էլ սպասվում են վճռորոշ ընտրություններ։ Մոլդովան զգալի առաջընթաց է գրանցում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ՝ չնայած Ռուսաստանի կողմից աճող ճնշմանը… Վրաստանում պատկերն ավելի մռայլ է համեմատած Մոլդովայի հետ։ Վրաստանում իշխող կուսակցության գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են ԵՄ-ին անդամակցելու ճանապարհից և տանում են դեպի ավտորիտարիզմ։ Ուստի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո կասեցված է»,- ասել է Բորելը։

Նա նշել է, որ պետք է սպասել գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք, ըստ Բորելի, վճռորոշ փորձություն կլինեն Վրաստանի ժողովրդավարության և ԵՄ անդամակցության ճանապարհի համար: